ՏԵՍԱՆՅՈՒԹ. Պուտինի և Սի Ծինփինի հանդիպման պահը. ինչ հարցեր են օրակարգում
Կրեմլում սկսվել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի ոչ պաշտոնական հանդիպումը։
Ղեկավարները զրուցում են դեմ առ դեմ ձևաչափով՝ Կրեմլի առաջին մասնաշենքում գտնվող ներկայացուցչությունում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը սկսել է պետական այցը Ռուսաստան, նրա ինքնաթիռը վայրէջք է կատարել Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում։ Չինաստանի ղեկավարի այցը կտևի մինչև մարտի 22-ը։
Ինչպես հաղորդում է Կրեմլը, նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ընթացքում կքննարկվեն «Ռուսաստանի և Չինաստանի միջև համապարփակ գործընկերության և ռազմավարական փոխգործակցության» հարաբերությունների հետագա զարգացման արդիական հարցեր։ Բացի այդ, նախատեսվում է ստորագրել համատեղ փաստաթղթեր։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրաչյա Սարգսյանը` իր հրաժարականի և պատճառների մասին
Քիչ առաջ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը հրաժարական է տվել: Այս մասին Սարգսյանը հայտարարեց Երևանի ավագանու արտահերթ գո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն այցելել է «Եռաբլուր»
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովն այցելել է «Եռաբլուր» զինվոր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Շատ մեծ է էսկալացիայի հավանականությունը թե՛ Հայաստանի սահմանի երկայնքով, թե՛ Լեռնային Ղարաբաղում». Փաշինյան
Տեղեկացրել էինք, որ քիչ առաջ մեկնարկել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսը: Նա պատասխանեց լրագրողին հարցին` Հայաստանի դե...
«Մեջքիս հետևում պաշտոնը ստանձնելու առաջարկ է արվում մեկ ուրիշի». ԱՀ նախարարը հրաժարական է ներկայացրել
ԱՀ Առողջապահության նախարար Սամվել Ավետիսյանը իր դիմումի համաձայն հրաժարվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին հայտնում է Ար...