Սաուդյան Արաբիայի թագավորի հրավերով Ռաիսին կմեկնի Էր Ռիադ
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիին հրավիրել է Էր Ռիադ։ Այս մասին գրում է ТАСС -ը՝ հղում անելով Իրանի նախագահի վարչակազմի քաղաքական հարցերով փոխղեկավար Մոհամմադ Ջամշիդիին։
«Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզը, ողջունելով երկու եղբայրական երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների վերականգնման մասին համաձայնագիրը Ռաիսիի նախագահին ուղղված նամակում, նրան պաշտոնական այցով հրավիրել է Էր Ռիադ և կոչ արել ամրապնդել տնտեսական և տարածաշրջանային համագործակցությունը», – ասել է նա։
Նրա տեղեկություններով՝ իրանական կողմն ընդունել է Սաուդյան միապետի հրավերը։ Մարտի 10-ին Սաուդյան Արաբիան և Իրանը պայմանավորվել են դիվանագիտական հարաբերությունների վերականգնման և երկու ամսվա ընթացքում դեսպանատների աշխատանքի վերսկսման մասին: Երկու երկրների ներկայացուցիչները մի քանի օր Պեկինում բանակցություններ են վարել, որոնց արդյունքում պատրաստվել է եռակողմ հայտարարություն։
Էր Ռիադի և Թեհրանի միջև հարաբերությունները սրվել էին 2015-ի մարտին՝ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ռազմական գործողության մեկնարկով Եմենի տարածքում «Անսար Ալլահ» շարժման դեմ: Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները սրվել են 2016-ի հունվարին։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը հավակնում է Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ տարածքին․ Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է Արարատ Միրզոյանի ելույթը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքում տեղի ունեց...
Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը
Ադրբեջանը կեսգիշերին հերթական անգամ արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը։ Այս մասին հաղորդագրություն է...
Պուտինի և Ծինփինի բանակցությունները տևել են մոտ 3 ժամ. ТАСС
Մոսկվայում ավարտվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի բանակցությո...
Ադրբեջանի ղեկավարի ռազմատենչ հռետորաբանությունը միտված է ամբողջությամբ խաթարելու Հարավային Կովկասում կայունություն հաստատելու ջանքերը․ ՀՀ ԱԳՆ
Մարտի 16-ին Թյուրքական պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը Հայաստան...