Կանադան, ԱՄՆ-ն, Ճապոնիան և Հարավային Կորեան՝ ընդդեմ Պեկինի և Մոսկվայի․ նոր քաղաքական համագործակցությո՞ւն կսկսվի
Օտտավան Տոկիոյին առաջարկել է քառակողմ գործընկերություն ձևավորել Վաշինգտոնի և Սեուլի հետ՝ Պեկինին և Մոսկվային հակազդելու համար, երկուշաբթի հայտնում է Kyodo լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրները։
Նրանց խոսքով՝ Կանադան նման առաջարկով հանդես է եկել Ճապոնիայի վարչապետ Ֆումիո Կիսիդայի՝ հունվարին Օտտավա կատարած այցի ժամանակ։
Ամերիկացի դիվանագետները պաշտպանում են Տոկիոյի և Սեուլի հետ համագործակցությունը խորացնելու Օտտավայի ծրագիրը, գրում է Kyodo-ն։
Կանադայի առաջարկը հիշեցնում է Ավստրալիայի, Հնդկաստանի, Ճապոնիայի և Միացյալ Նահանգների միջև քառակողմ Հնդկախաղաղօվկիանոսյան անվտանգության երկխոսությունը (QUAD), որը դիտվում է որպես տարածաշրջանում Չինաստանի աճող ազդեցության հակակշիռ, հայտնում է գործակալությունը:
Այն հիշեցնում է, որ Կանադան, Ճապոնիան և ԱՄՆ-ը Մեծ Յոթնյակի անդամներ են, որի գագաթնաժողովն այս տարի կանցկացվի մայիսին ճապոնական Հիրոսիմայում: Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլը հրավիրվել է Ճապոնիայի իշխանությունների կողմից՝ որպես հյուր մասնակցելու։
Եթե Հարավային Կորեայի նախագահը գա Հիրոսիմա, Կանադայի առաջարկը կարող է արծարծվել գագաթնաժողովի շրջանակներում երկկողմ հանդիպումների ժամանակ, նշվում է զեկույցում։
Ճապոնիան, ըստ Kyodo-ի զրուցակիցների, Կանադայի իշխանություններին ասել է, որ հայեցակարգի իրականացման համար ժամանակ է պետք։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը հավակնում է Հայաստանի Հանրապետության գրեթե ողջ տարածքին․ Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է Արարատ Միրզոյանի ելույթը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունների արդյունքում տեղի ունեց...
Ադրբեջանը կրկին արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը
Ադրբեջանը կեսգիշերին հերթական անգամ արգելափակել է Հայաստանից դեպի Արցախ գազամատակարարումը։ Այս մասին հաղորդագրություն է...
Պուտինի և Ծինփինի բանակցությունները տևել են մոտ 3 ժամ. ТАСС
Մոսկվայում ավարտվել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի բանակցությո...
Ադրբեջանի ղեկավարի ռազմատենչ հռետորաբանությունը միտված է ամբողջությամբ խաթարելու Հարավային Կովկասում կայունություն հաստատելու ջանքերը․ ՀՀ ԱԳՆ
Մարտի 16-ին Թյուրքական պետությունների ղեկավարների գագաթնաժողովի ընթացքում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթը Հայաստան...