«ՀՀ–ի և ՌԴ–ի միջև առևտրաշրջանառությունը կրկնապատկվել է». Լավրով
Ռուսաստանի հետ համագործակցությունն օգնել է Հայաստանին ապահովել ՀՆԱ-ի ռեկորդային աճ։ Այս մասին այսօր հայտարարեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ։
«Ռուսաստանը այս պահին Հայաստանի տնտեսությունում առաջատար ներդրողն է, անցած տարին այս առումով ռեկորդային էր։ ՀՀ–ի և ՌԴ–ի միջև առևտրաշրջանառությունը կրկնապատկվել է` հասնելով 5 մլրդ դոլարի»,– նշեց նա։
Լավրովը նշեց, որ երկու առաջնորդների միջև ինտենսիվ երկխոսությունը շարունակվում է, այդ թվում ՝ ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում և այս տարվա մայիսին Մոսկվայում կկայանա Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը։
Հիշեցնենք, որ այս պահին ընթանում է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ վերջին անգամ հանդիպումը։
Նմանատիպ հոդվածներ
Իրանի փոխարտգործնախարարը երկօրյա այցով Հայաստան կժամանի
Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Ալի Բաղերին երկօրյա այցով ժամանելու է Հայաստան։ Նա այդ մասին հայտ...
ՀՀ ՊՆ-ն` հայ զինծառայողի ադրբեջանական կողմում հայտնվելու մասին
ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ մարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնո...
ԱՄՆ Սպիտակ տան ներկայացուցիչը` հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մասին
ԱՄՆ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին, անդրադառնալո...
Փաշինյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ
Փաշինյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ քննարկել է ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա իրավիճակը։ Վա...