Հայաստանն ու Ռուսաստանը գժտեցնելու Արևմուտքի փորձերը ձախողման են դատապարտված. Լավրով
Հայաստանն ու Ռուսաստանը գժտեցնելու Արևմուտքի փորձերը ձախողման են դատապարտված։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք տեսնում ենք Ռուսաստանին և Հայաստանին (եկեք իրերն իրենց անուններով կոչենք) գժտեցնելու Արևմուտքի երկրների անթաքույց փորձերը, ինչպես նաև խարխլելու տարածաշրջանային անվտանգության ճարտարապետությունը՝ միաժամանակ հոգ տանելով ոչ թե այստեղ գտնվող երկրների շահերի, այլ իրենց աշխարհաքաղաքական շահերի մասին»,–ասաց նա։
Լավրովը նշեց, որ Միրզոյանի հետ առանձնազրույցում մանրամասն քննարկել են Լաչինի ապաշրջափակմանը հասնելու ուղիները, ինչպես նաև ԼՂ–ում իրավիճակի հարցը։
«Հաստատել ենք բանակցությունների շուտափույթ վերսկսման անհրաժեշտությունը` եռակողմ պայմանավորվածությունների բոլոր ուղղություններով։ Էական աշխատանքներ են կատարվել տրանսպորտային և տնտեսական կոմունիկացիների ապաշրջափակման հարցերի առնչությամբ։ Հույս ունենք, որ փոխվարչապետները և եռակողմ աշխատանքային խմբի մասնակիցները կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք կբերեն»,–ասաց ՌԴ ԱԳ նախարարը։
Նա նշեց նաև, որ կողմ են Ռուսաստանի խորհրդատվությամբ հայ–ադրբեջանական սահմանի սահմանագծման աշխատանքների ակտիվացմանը` այն պայմանավորվածությունների շրջանակներում, ինչ որոշել են երկրների ղեկավարները։ Բացի այդ, ՌԴ–ն պատրաստ է հետագայում էլ համագործակցել Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագիր կնքելու հարցում։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն` հայ զինծառայողի ադրբեջանական կողմում հայտնվելու մասին
ՀՀ ՊՆ-ն հայտնում է, որ մարտի 21-ին՝ ժամը 12:20-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ զինծառայող Մ. Գ.-ն, մարտական հենակետ մեքենայով սնո...
Իրանի փոխարտգործնախարարը երկօրյա այցով Հայաստան կժամանի
Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարի տեղակալ Ալի Բաղերին երկօրյա այցով ժամանելու է Հայաստան։ Նա այդ մասին հայտ...
ԱՄՆ Սպիտակ տան ներկայացուցիչը` հայ-ադրբեջանական կոնֆլիկտի մասին
ԱՄՆ Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին, անդրադառնալո...
Փաշինյանը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հետ
Փաշինյանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովի հետ քննարկել է ՀԱՊԿ պատասխանատվության գոտում առկա իրավիճակը։ Վա...