ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փոխանցվել է խաղաղության պայմանագրի մեր տարբերակը, սակայն արձագանք դեռ չունենք․ Փաշինյան
Ադրբեջանին փոխանցվել է խաղաղության պայմանագրի մեր տարբերակը, բայց արձագանք դեռ չունենք, որովհետև, երբ մենք էլ ենք ստանում նման փաստաթուղթ, դրա արձագանքի ձևավորումը տևում է որոշակի ժամանակ։ Այս մասին ԱԺ ամբիոնից կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այս ընթացքում տեղի է ունեցել խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքի երեք շրջափուլ, նրանք են առաջարկ արել, ինչին մենք արձագանքել ենք և այդպես երեք անգամ։ Աշխատանքը այդ ուղղությամբ պետք է շարունակենք։ Անկախ առերես հանդիպումներից, իրականացվում են նաև փաստաթղթային աշխատանքներ։ Վերջերս ադրբեջանական կողմին ենք փոխանցել սահմանների սահմանագծման հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգի նախագիծ և դրա արձագանքին ենք սպասում»,- ասաց վարչապետը։
Մանրամասները՝ տեսանյութում
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայհոյանքներ, հատակին հայտնված պատգամավորներ՝ Վրաստանի խորհրդարանում
Վրաստանի խորհրդարանում տեղի ունեցած ծեծկռտուքից նոր տեսակադրեր են տարածվում։ Կռիվն այնքան է թեժացել, որ որոշ պատգամավորե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծեծկռտուք՝ Վրաստանի խորհրդարանում
Վրաստանի խորհրդարանական հանձնաժողովների նիստում ծեծկռտուք է տեղի ունեցել։ Նշվում է, որ պատգամավորները հավաքվել են քննարկ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բայդենը Վարշավայից հեռանալիս կրկին սայթաքել է և դարձել համացանցի քննարկման թեմա
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Վարշավայից հեռանալիս կրկին սայթաքել է և դարձել համացանցի քննարկման թեմա։ Նշենք, որ ԱՄՆ նախագ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պուտինն առաջարկեց ի պատիվ պատերազմի մասնակիցների 3 անգամ «ուռա՜» վանկարկել
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանել է Լուժնիկիում տեղի ունեցած հանրահավաք-համերգի վայր և բեմ բարձրացել։ «Հ...