Բրեդ Փիթն առաջին անգամ հանրությանը ներկայացել է իր նոր ընկերուհու հետ
Հոլիվուդյան դերասան Բրեդ Փիթն առաջին անգամ հանրությանը ներկայացել է իր նոր ընկերուհու՝ դերասան Փոլ Ուեսլիի նախկին կնոջ՝ 29-ամյա Ինես դե Ռամոնի հետ։ Այդ մասին գրում է People-ը։
Զույգը Սեզար կինոմրցանակաբաշխությանը մասնակցելու նպատակով Ֆրանսիա է ժամանել առանձին։ Փիթը մեկնել է հինգշաբթի երեկոյան, իսկ Դե Ռամոնը՝ մեկ օր անց:
Մրցանակաբաշխությունից հետո 59-ամյա Փիթն ընկերուհու հետ մասնակցել է Փարիզում պաշտոնական ընթրիքին, հաղորդում է Paris Match-ը:
Առաջին անգամ Փիթին և Դե Ռամոնին միասին նկատել են անցյալ տարվա նոյեմբերին Լոս Անջելեսում կայացած համերգի ժամանակ։ Զույգը հանդիպում է մի քանի ամիս, սակայն հաջողությամբ թաքնվում է լրագրողներից։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Մոնիկա Բելուչիին փողոցում նկատել են նոր սիրելիի հետ
Դերասանուհի Մոնիկա Բելուչին և կինոպրոդյուսեր Թիմ Բերթոնը շարունակում են մնալ պապարացիների ուշադրության կենտրոնում:  ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. 64 միլիոն դոլար արժողությամբ այս շքեղ առանձնատունը պատրաստվում են գնել Ջեյ Լոն և Բեն Աֆլեքը
Բրիտանական Daily Mail պարբերականը հրապարակել է երգչուհի, դերասանուհի Ջենիֆեր Լոպեսի և նրա ամուսնու՝ դերասան Բեն Աֆլեքի ն...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. «Ինչքան հայկական է իմ կողմից ծիրան աճեցնելը». Քիմ Քարդաշյան
Հայազգի համաշխարհային աստղ Քիմ Քարդաշյանը ինստագրամյան իր սթորի բաժնում հրապարակել է լուսանկարներ իր այգուց և ցուցադրել,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեսսին 35 ոսկեպատ iPhone-ներ է նվիրել խաղընկերներին
Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին թանկարժեք նվեր է արել թիմի բոլոր խաղացողներին, անձնակազմին և մարզչական շտաբին։...