Հայ-թուրքական սահմանը բացելու հետ կապված` Մարգարայի կամրջից նմուշառում են իրականացրել. Ժողովուրդ
2022 թվականի դեկտեմբերին, երբ Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչներից կազմված աշխատանքային խմբերը հանդիպել են Արարատի մարզում՝ հայ-թուրքական սահմանի մոտ, իրականացվել է նաև Մարգարայի կամրջի նմուշառում, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Օրաթերթը գրավոր հարցում է ուղարկել ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ խնդրելով հայտնել, թե ինչ աշխատանքներ են իրականացվել դեկտեմբեր ամսին, և ինչ փուլում է գտնվում հայ-թուրքական սահմանի բացման գործընթացը:
Ի պատասխան թերթի հարցման՝ ՀՀ ԱԳՆ լրատվության և դիվանագիտության վարչությունից պատասխանել են.
«ՀՀ-ի և Թուրքիայի միջև աշխատանքային խմբերի մակարդակով տեղի է ունենում հուլիսի 1-ի հանդիպումների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչման գործընթաց: Այդ համատեքստում իրականացվել է նաև Մարգարայի կամրջի նմուշառում»:
Թերթը տեղեկացել է նաև, որ առայժմ հայտնի չէ, թե Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների առաջիկա հանդիպումը երբ կկայանա, քանի որ այժմ աշխատանքներ են իրականացվում ` ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար, և հետո միայն նոր հանդիպման շուրջ պայմանավորվածություն ձեռք կբերվի:
Նմանատիպ հոդվածներ
Լաչինի միջանցքի բաց լինելու մասին տեղեկությունները կեղծ են
Լաչինի միջանցքի բաց լինելու մասին տեղեկությունները սուտ են: Ֆեյսբուքյան որոշ օգտատերեր տեղեկություններ են տարածում, թե Լ...
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մեկնել է Ղազախստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ փետրվարի 2-3-ն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետությու...
Պեսկովը հայտնել է` որն է Ռուսաստանի գլխավոր նպատակը
Ռուսաստանի համար այժմ գլխավոր նպատակը Ուկրաինայում հատուկ ռազմական գործողությունն է և դրա նպատակների իրականացումը, ասել...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Փաշինյանը Ալմաթիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ղազախստանի Ալմաթի քաղաքում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի նեղ կազմով նիստին:&nbs...