Կանայք վեճ ու ծեծկռտուք են սկսել գիշերային ակումբում
Հունվարի 29-ին, լուսադեմին ժամը 5-ին, ոստիկանություն զանգած տղամարդը հայտնել էր, որ Մյասնիկյան պողոտայում գործող գիշերային ակումբում վիճաբանություն և ծեծկռտուք է:
Ոստիկանությունից հայտնում են, որ մեկնել է բաժանմունքի օպերատիվ խումբը, Երևան քաղաքի վարչության ծառայողներ ու պարեկներ:
Նշված ակումբում տևական ժամանակ վիճաբանող և հայհոյանքներ հնչեցնող, այլ կերպ ասած` հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորող քաղաքացիները` բալահովիտցի չորս երիտասարդ և երևանցի մի կին, խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Մարաշի բաժանմունք:
Կազմված փաստաթղթերը փոխանցվել են նախաքննական մարմնին:
Նմանատիպ հոդվածներ
Հրազդանի դպրոցներից մեկում աշակերտն անհայտ գազ է օգտագործել․ երեխաները հիվանդանոց են տեղափոխվել
Հրազդանի թիվ 11 դպրոցում աշակերտներից մեկի կողմից անհայտ գազ օգտագործելու հետևանքով ինքնազգացողության վատացմամբ շտապօգնո...
Հայտնի է Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը
Իրանի հյուսիս-արևմուտքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 447-ի, զոհերի թիվը՝ 3-ի։ Այս մասին&n...
Պայթյուն գազալցակայանում. կան տուժածներ
Հունվարի 31-ին, ժամը 09։17-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտ...
ՃՈ տեսուչները վարորդներից մինչև 10 000 դրամ կաշառք են ստացել
Ճանապարհային ոստիկանության 3 տեսուչ վարորդներից կաշառք են ստացել տարբեր խախտումների դիմաց և ձերբակալվել։ Տեղեկությունը հ...