Նա նույնն է, նույն տղան, որին ես հանդիպեցի, երբ տասնյոթ տարեկան էինք․ Ելենա Զելենսկայան շնորհավորել է ամուսնուն
Ուկրաինայի առաջին տիկին Ելենա Զելենսկայան ֆեյսբուքյան էջում ամուսնուն՝ նախագահ Վլադիմիր Զելենսկիին նվիրված գրառում է արել: Նշենք, որ այսօր Ուկրաինայի նախագահի ծննդյան օրն է։
Զելենսկայան նշել է, որ Ուկրաինայում պատերազմի սկսվելուց գրեթե մեկ տարվա ընթացքում ամուսինը, ինչպես և ինքը, չի փոխվել:
«Նա նույնն է։ Նույն տղան, որին ես հանդիպեցի, երբ տասնյոթ տարեկան էինք: Բայց իրականում ինչ-որ բան փոխվել է՝ դու հիմա շատ ավելի քիչ ես ժպտում: Օրինակ՝ ինչպես այս լուսանկարում։ Մաղթում եմ քեզ ժպտալու ավելի շատ առիթներ։ Եվ դու գիտես, թե դրա համար ինչ է պահանջվում: Մենք բոլորս դա գիտենք: Դու բավականաչափ համառություն ունես։ Գլխավորը բավարար առողջություն ունենալն է։ Այնպես որ, խնդրում եմ առողջ եղիր: Ես ուզում եմ միշտ ժպտալ քեզ հետ: Տո՛ւր ինձ այդ հնարավորությունը», - գրել է Զելենսկայան:
Նշենք, որ փետրվարի 24-ին կլրանա ռուս-ուկրաինական ռազմական գործողությունների մեկ տարին: Երկու կողմից հնչող հայտարարությունների համաձայն՝ Մոսկվան և Կիևը դեռ բավականին հեռու են հաշտության կնքումից:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է, թե երբ կփակվի «Մալաթիա» տոնավաճառը և որ դեպքում այն կվերաբացվի
Այսօր հայտնի դարձավ, որ «Մալաթիա» տոնավաճառի գործունեությունն առաջիկայում կկասեցվի, քանի որ տնտեսվարողը տեսչականի արձանա...
Ադրբեջանական հատուկ ծառայությունները կեղծ փաստաթղթեր են տարածում
Ադրբեջանական հատուկ ծառայությունները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ փաստաթղթեր են տարածում: Ա...
Կացարանում հրդեհից այրվածքներ ստացած երկու զինծառայողներ հարցաքննվել են
Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զորամասի կացարանում հրդեհից այրվածքներ ստացած երկու զինծառայողներ հարցաքննվել և տուժողի կ...
Հայաստանից ուղարկված հումանիտար բեռը չի հասել Արցախ․ Արցախի տեղեկատվական շտաբ
Արցախի տեղեկատվական շտաբից, ի պատասխան լրատվամիջոցների հարցումների, տեղեկացնում են, որ Ադրբեջանի կողմից Արցախն արտաքին ա...