ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ոչ Մեսսին և ոչ էլ Մբապպեն. ո՞ւմ գոլն է դարձել Աշխարհի առաջնության լավագույնը

 Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռիշարլիսոնը դարձել է 2022 թվականի աշխարհի առաջնության լավագույն գոլի հեղինակ։ Այս մասին հայտնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը։ «Տոտենհեմի» հարձակվողը դուբլի հեղինակ է դարձել Սերբիայի դեմ խմբային փուլի առաջին տուրի խաղում (2:0)։ Ռիշարլիսոնը երկրորդ գոլը խփել է «մկրատ» տեսակի հարվածով։

 

Հենց այս գոլն էլ երկրպագուները՝ ՖԻՖԱ-ի կայքում քվեարկությամբ, ընտրել են որպես լավագույնը։

 

Մրցանակին հավակնում էին նաև Սալեմ Ալ-Դավսարիի (Սաուդյան Արաբիա), Կոդի Գակպոյի (Նիդերլանդներ), Էնցո Ֆերնանդեսի (Արգենտինա), Վինսենթ Աբուբակարի (Կամերուն), Լուիս Չավեսի (Մեքսիկա), Կիլիան Մբապպեի (Ֆրանսիա), Բեկ Սեունգ Հոյի (Հարավային Կորեա), Նեյմարի (Բրազիլիա) և Ռիչարլիսոնի (Հարավային Կորեայի հետ՝ 1/8 եզրափակիչում) գոլերը: