ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մեսսիի մայրը վազել է խաղադաշտ՝ որդու հետ տոնելու հաղթանակը
Աշխարհի 2022 թվականի առաջնության եզրափակչի Արգենտինա-Ֆրանսիա հանդիպումն ավարտվեց 3:3 (4։2) հաշվով՝ եռակի չեմպիոն դարձնելով Արգենտինայի հավաքականին։
Խաղի ավարտից հետո Արգենտինայի հավաքականի ավագ և հարձակվող Լիոնել Մեսսին Աշխարհի առաջնությունում հաղթանակը տոնել է մոր հետ:
Մեսսիի մայրը՝ Սելիա Մարիան, եզրափակիչ սուլիչից անմիջապես հետո վազել է խաղադաշտ ու ամուր գրկել որդուն:
35-ամյա հարձակվողը, ով իր թիմին հասցրեց աշխարհի չեմպիոնի կոչմանը, արժանացել է ԱԱ-2022-ի «Ոսկե գնդակին»։