ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Մեսսիի գրառումը՝ խաղից հետո

Արգենտինայի ֆուտբոլի ազգային թիմի ավագ, աշխարհի նորընծա չեմպիոն Լիոնել Մեսին կշարունակի ելույթները հավաքականի կազմում:

 

«Այնքան շատ անգամներ եմ երազել դրա մասին, այնքան շատ եմ ցանկացել: Դեռ չեմ կարողանում  հավատալ դրան: Շատ շնորհակալ եմ իմ ընտանիքին, բոլոր նրանց, ովքեր աջակցում են ինձ, ինչպես նաև բոլոր նրանց, ովքեր հավատում էին մեզ: Մենք ևս մեկ անգամ ապացուցում ենք, երբ մենք պայքարում ենք միասին և միասնական ենք, մենք ի վիճակի ենք հասնել այն ամենին, ինչին ձգտում ենք: Այս թիմի արժանիքն ավելի բարձր է, քան անհատներինը, բոլորս  պայքարում էինք նույն երազանքի համար, որը բոլոր արգենտինացիների երազանքն էր:.. Մենք դա արեցինք»,- սոցցանցերի իր էջերում գրել է Մեսին:

 

Ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակիչում միմյանց դեմ մրցեցին Արգենտինայի և Ֆրանսիայի ընտրանիները: Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց  ոչ-ոքի` 3:3 հաշվով: Արգենտինա-Ֆրանսիա՝ 3:3: Խաղը տեղափոխվեց 11 մետրանոց հարվածաշար, որտեղ առավել դիպուկ էին արգենտինացիները՝ 4:2: Արգենտինան ֆուտբոլի աշխարհի առաջնության չեմպիոն դարձել էր նաև 1978 և 1986 թվականներին: Իսկ ընդհանուր առմամբ հարավամերիկացիները Մունդիալի եզրափակիչ հասել են 5 անգամ:

 

Քաղաքականություն

Պատահարներ