ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ են ուզում արցախցիները Հայաստանի իշխանությունից, Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարենք. Աղազարյան
Արցախի իշխանությունը հայտարարել է իր անկախության մասին, հիմա, երբ խնդիրներ են առաջացել, թող երկու իշխանությունների ներկայացուցիչներն այդ խնդիրները լուծեն, պարզեն՝ ովքեր են փակել Ստեփանակերտ - Գորիս ճանապարհը, ի՞նչ խնդիրներ են հետապնդում և նրանցից քանիսն են բնապահպան: Այս մասին 24News-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքը փակ պահելու հանգամանքին:
Պատգամավորի խոսքով, եթե ՌԴ խաղաղապահների մակարդակով այդ հարցը չլուծվի, ապա Հայաստանը պետք է հարցի լուծման այլ տարբերակների դիմի միջազգային դիտորդներ տեղակայվեն այդ հատվածում:
Դիտարկմանը, թե ՀՀ իշխանությունն ասում է, որ հարցին միջամտում է, բայց Արցախի պատգամավորները մեղադրում են ՀՀ իշխանությանը թուլության և անգործության մեջ, պատգամավորը պատասխանեց. «Ի՞նչ են ուզում արցախցիները, Ադրբեջանին պատերա՞զմ հայտարարենք, թող ասեն ի՞նչ առաջարկ ունեն, մենք կմտածենք, կամ պատերազմ կհայտարարենք, կամ՝ հրաժարական կտանք:
Ո՞նց կարելի է ասել, թե ՀՀ իշխանությունները ոչինչ չեն անում, դա աղճատված մոտեցում է, նման մեկնաբանություններին չեմ ցանկանում պատասխանել»,- ավելացրեց Աղազարյանը:
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Եվրոպացի դիտորդները անսպասելիորեն հայտնվել են Լաչինի միջանցքում
Դեկտեմբերի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին իրենց առաքելությունն ավարտող եվրոպացի դիտորդները անսպասելիորեն հայտնվել են Լա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուբեն Վարդանյանն ուղիղ եթերում դիմեց արցախցիներին
Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանն ուղիղ եթերում անդրադարձավ Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այսօր կոչով դիմում եմ համայն հայությանը․ Արցախի նախագահ
Խորհրդարանի բարձրագույն ամբիոնից այսօր կոչով դիմել եմ համայն հայությանը և միջազգային հանրությանը՝ ժամ առաջ արձագանքելու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վարդանյանը հրապարակեց այն մարդկանց անունները, ովքեր օգտվում են Արցախում ստեղծված իրավիճակից
ԱՀ պետական նախարար Ռուբեն Վարդանյանն այսօր ևս ներկայացնել իրավիճակը շրջափակված Արցախում: «Բացի հրատապ հարցերից, անո...