ԱՄՆ պետդեպից նախազգուշացրել են Վրաստանին

 ԱՄՆ Պետդեպարտամենտը «շատ ուշադիր հետևում է» Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հանդեպ վերաբերմունքին և հիշեցնում է, որ Վրաստանի կառավարությունը պատասխանատու է արժանապատիվ վերաբերմունքի համար։

 

«Պարոն Սահակաշվիլիի առողջության և մարդու իրավունքների պաշտպանությունը Վրաստանի կառավարության պարտականությունն է։ Հանրային պաշտպանի բժշկական փորձագետների առաջարկությունների հիման վրա մենք կշարունակենք խոսել համապատասխան անձանց հետ՝ Սահակաշվիլիի առողջության և բարեկեցության համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար»,- ասված է Պետդեպարտամենտի մեկնաբանությունում:

Քաղաքականություն

Պատահարներ