ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ է կատարվել այսօր Արցախում. մանրամասներ
Սույն թվականի դեկտեմբերի 10-ին, ադրբեջանական կողմը, հիմք ընդունելով Արցախի Հանրապետությունում տեղակայված՝ Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը նախապես ուղղված՝ Մարտակերտի շրջանի հանքավայրերում դիտարկում անցկացնելու գրությունը, ծրագրում էր իրականացնել այցելություն Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր։ Այս մասին հայտնում է Արցախի Տեղեկատվական շտաբը։
«Խաղաղապահ զորակազմի հրամանատարության կողմից, համաձայն իրենց վերադաս մարմինների հրահանգի, թույլատրվել է մեկանգամյա տեսողական այց վերը նշված հանքավայրեր։
Հաշվի առնելով, որ առաջարկված ծրագիրը, սահմանված կարգով, համաձայնեցված չի եղել Արցախի Հանրապետության իշխանությունների և հանքավայրերը շահագործող կազմակերպության հետ՝ տեղում, հանքարդյունաբերական կազմակերպության աշխատակիցների և հարակից համայնքների բնակիչների կողմից ինքնաբուխ կերպով արգելափակվել է վերը նշված խմբի մուտքը հանքավայրերի տարածք։
Ստեղծված իրավիճակը հանգուցալուծելու նպատակով հավաքների վայրեր են մեկնել Արցախի Հանրապետության իշխանությունների ներկայացուցիչներ, որոնց կողմից տարված բանակցությունների արդյունքում որոշում է ընդունվել դադարեցնել հանքավայրերում նախատեսված շրջայցը և այդ հարցին անդրադառնալ լրացուցիչ քննարկումներից հետո։
Կոչ ենք անում Արցախի Հանրապետության քաղաքացիներին՝ ձեռնպահ մնալ չստուգված լուրերի տարածումից և հետևել բացառապես պաշտոնական տեղեկատվությանը։
Հավաստիացնում ենք, որ իշխանությունների կողմից ձեռնարկվում են բոլոր քայլերը՝ ավելորդ լարվածությունից խուսափելու համար, և բոլոր հարցերը Արցախի Հանրապետության օրենսդրության համաձայն կարգավորելու ուղղությամբ»,- նշվում է հաղորդագրությունում։
Ավելի վաղ Արցախի ընդդիմության առաջնորդ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ այսօր ադրբեջանցի բնապահպանների մի խումբ ինչ-որ կերպ հասել է Կաշենի դաշտ, որտեղ մտադրվել է ինչ-որ ստուգումներ անցկացնել։
Հանքավայրի անվտանգության ծառայությունը ադրբեջանցիներին չի թողել, և նրանք ստիպված են եղել հեռանալ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Արթուր Հարությունյանն ասել էր, որ կեղծ բնապահպանները Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցներ են։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Գեղեցիկ շոու և հրավառություն` Հանրապետության հրպարակում
Ինչպես արդեն հայտնել էինք` Հանրապետության հրապարակում վառվել են երկրի գլխավոր տոնածառի լույսերը։ Այսպիսով ազդարարվեց նաև...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրավիճակը ծանր է. չեմ թաքցնում. Ռուբեն Վարդանյան
Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանը, Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ղեկավարների հետ միասին, շարու...
Ֆրանսիան հաղթեց «Մանկական Եվրատեսիլ-2022»-ում
Ֆրանսիայի ներկայացուցիչ Լիսանդրոն 203 միավորով հաղթեց «Մանկական Եվրատեսիլ-2022» մրցույթում։ Նա կատարեց իր Oh Maman...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրավիճակը` Արցախում․ Արտակ Բեգլարյանը մանրամասնում է
Արդեն տասներորդ օրն է, ինչ Ադրբեջանը շարունակում է Արցախի լրիվ շրջափակումը՝ իր բազմաթիվ ու վտանգավոր հետևանքներով: Իսկ ո...