
Ո՞վ է միջնորդել կրպակի քանդմանը

Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Երևանի Հանրապետության հրապարակում՝ Հայաստանի ազգային պատկերասրահին կից գործող հանրային սննդի օբյեկտում, որը պատկանում է «Վենդինգ» ՍՊԸ–ին, առավոտյան 7.30-ից քանդման աշխատանքներ են իրականացվել։
Auroranews-ը կապ հաստատեց Երևանի քաղաքապետարան՝ հասկանալու, թե ում միջնորդությամբ է քանդվել արդեն 6 տարի գործող կրպակը։
Մեզ ասացին, որ քաղաքապետարանը միայն օժանդակել է քանդմանը: ԿԳՄՍ է դիմել Երեւանի քաղաքապետարանին՝ խնդրելով ապօրինի կառույցը հեռացնել պատմամշակութային արժեք ունեցող շենքից: