
Իրանը մահապատժի է ենթարկել բողոքի ակցիայի մասնակիցներից մեկին

Այսօր մահապատժի է ենթարկվել ուժայիններից մեկի վրա հարձակվելու և վիրավորելու մեջ մեղավոր ճանաչված իրանցի ապստամբը, հաղորդում է Tasnim-ը:
Տղամարդու անունը Մոհսեն Շեքարի է, նա մասնակցել է Թեհրանի փողոցներից մեկում երթեւեկությունը փակելուն ու դանակով վիրավորել ուժայիններից մեկին։
«Մարդկանց շեղբերով սպառնալը և անվտանգության ուժերի անդամների վրա հարձակվելը՝ նրանց վիրավորելը նշանակում է ռազմական հանցագործություններ կատարել», -ասվում է Իրանի Գերագույն դատարանի հայտարարության մեջ։
Իրանում անկարգությունները սկսվել են սեպտեմբերի 16-ին՝ 22-ամյա Մահսա Ամինիի հուղարկավորությունից հետո։ Ըստ պաշտոնական վարկածի՝ ոստիկանները Ամինին բերման են ենթարկել ոչ պատշաճ գլխաշոր կրելու համար։ Հարցաքննության ժամանակ նա սրտի կաթված է ստացել, որից մահացել է։ Սակայն սոցցանցերում տեղեկություններ են տարածվել, որ Ամինին ծեծի է ենթարկվել ոստիկանների կողմից։ Հոկտեմբերի 7-ին Իրանի դատաբժշկական կազմակերպությունը պաշտոնական զեկույց է հրապարակել աղջկա մահվան պատճառների մասին՝ նշելով, որ նրան ծեծի չեն ենփարկել։
Ավելի վաղ Իրանի իշխանությունները հայտնել էին, որ մտադիր են շուտով կախաղան հանել երկրում անկարգություններին մասնակցելու համար մահապատժի դատապարտված ինը բանտարկյալների։