Սաակաշվիլին իրականում գործում է ինքնավնասման ռեժիմով և չի ենթարկվում բուժման ընթացքին․ նախարար

Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն հայտարարել է, որ Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլին իրականում գործում է ինքնավնասման ռեժիմով և չի ենթարկվում բուժման ընթացքին։ Հաղորդում է Aliq Media-ն։

 

Ըստ Բրեգաձեի՝ Սաակաշվիլին ստանում է իր ուզած սնունդը՝ իր ուզած ժամին, և վստահաբար կարելի է ասել, որ Սաակաշվիլին չի ենթարկվում բժիշկների սահմանած բուժման կուրսին։

 

Նախարարը նշել է, որ ընդդիմության մի մասը փորձում է ճնշում գործադրել դատավորի վրա՝ կապված Սաակաշվիլիի պատժաչափի հետաձգման հետ՝ օգտագործելով տարբեր լրատվամիջոցներ: Բրեգաձեի խոսքով, այսօր արմատական ​​ընդդիմության գլխավորած արշավի նպատակն է Սաակաշվիլիին անօրինական ազատ արձակել։

«Ժամանակակից ժողովրդավարական երկրում դատավորի վրա ճնշում գործադրել չի կարելի։ Կասկածում եմ, որ կա ժամանակակից քաղաքակիրթ պետություն, որտեղ, լինի դա լրատվամիջոցը, թե ընդդիմությունը, իրեն իրավունք է տալիս միջամտել դատական գործունեությանը և այդ ամենն անել՝ հետաքրքրվելով ինչ-որ մեկի առողջական վիճակով»,- ասել է նախարարը։


 

Քաղաքականություն

Պատահարներ