
ԱՄՆ-ը չի օգնում Ուկրաինային՝ հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքներին․ Բլինկեն

Վաշինգտոնն այս պահին նույնիսկ որևէ մանրամասն տեղեկություն չունի այն մասին, թե արդյոք անկախ մարտական անօդաչուների զինված ուժերը նախօրեին հարվածներ են հասցրել ռուսական օդանավակայաններին, այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Մենք չենք խրախուսում ուկրաինացիներին հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին և նրանց հնարավորություն չենք տալիս նման հարվածներ հասցնել»,- ասել է Էնթոնի Բլինկենը։
Միաժամանակ, Էնթոնի Բլինքենը վերահաստատել է պաշտոնական Վաշինգտոնի վճռականությունը՝ ապահովելու, որ Կիևն ունենա պաշտպանվելու համար անհրաժեշտ սպառազինությունը:
Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը, իր հերթին, վստահեցրել է` ԱՄՆ-ը, թեև նման հեռահարության զենք չի տրամադրում Ուկրաինային, սակայն չի էլ խոչընդոտի Կիևին՝ «զարգացնելու մեծ հեռահարությամբ հարվածներ հասցնելու սեփական կարողությունը»:
Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաների այս հայտարարությունները հնչում են նախօրեին Ռուսաստանի՝ թիկունքում գտնվող երեք օդանավակայաններին անօդաչու թռչող սարքերով հասցված հարվածներից հետո։