Պեսկովն ասել է, որ Պուտինը հաճախ ինքն է մեքենա վարում

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում կամ Նովո-Օգարյովոյում հաճախակի մեքենա է վարում, փոքր էլեկտրական մեքենա է վարում, դա ոչ մեկի համար գաղտնիք չէ, լրագրողներին ասել է նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Ռիա Նովոստին։ 

 

«Լսեք, նախագահը գիտե՞ք ամբողջ կյանքում մեքենա է վարում, նա երբեմն նստում  է ղեկին, այնպես որ դա ոչ մեկի համար գաղտնիք չէ։  Նա երբեմն, երբ Կրեմլում չէ,  կա՛մ Օգարյովոյում, կա՛մ Սոչիում ինքն է այնտեղ վարում  էլեկտրական մեքենա»,- ասել է Պեսկովը։


Հիշեցնենք, որ երկուշաբթի օրը տեսանյութեր տարածվեցին համացանցում Ղրիմի կամուրջ նախագահի այցից, որտեղ վերանորոգման աշխատանքներ են ընթանում։ 

Պետության ղեկավարը նստել է ղեկին և անձամբ մեքենայով անցել կամրջով։ Փոխվարչապետ Մարատ Խուսնուլլինի ընկերակցությամբ նա քշել է վերականգնված գոտիով։ Պուտինն ուղևորության համար ընտրել է Mercedes մակնիշի ավտոմեքենա։ 

 

Երկրի ղեկավարը, դատելով իր արագությունից, չէր շտապում, նա քշում էր ժամում 60-80 կիլոմետր արագությամբ, ռադիոն միացված էր Europe Plus-ին։

Քաղաքականություն