Չեմ զարմանա, եթե մի օր Ալիևի «իրավապաշտպանները» ցանկանան փակել Արցախ-Հայաստան միակ ճանապարհը. Բեգլարյանի գրառումը

 Ալիևի «բնապահպան ակտիվիստները», ըստ էության, ամենամեծ հանքերն ու կոռումպացված իշխանություններն ունեցող Ադրբեջանում բնապահպանական խնդիրներ ու ճանապարհներ չգտան, որպեսզի բարձրացնեն այդ խնդիրները և փակեն նրանց ճանապարհները։

Արցախում նրանց կողմից շահարկվող բնապահպանական խնդիրներ չկան, քանի որ.

 

1. Արցախի Կաշենի հանքավայրի պոչամբարը համապատասխանում է լավագույն միջազգային չափանիշներին, այն նաև պարբերաբար միջազգային մակարդակով ենթարկվում է փորձագիտական ստուգումների։

2. Կաշենի հանքը գտնվում է ադրբեջանական ամենամոտիկ գյուղից՝ Ղափանլիից շուրջ 19 կմ հեռավորության վրա և շատ հեռու է նրանց ջրային ռեսուրսներից։

3.Չեմ զարմանա, եթե մի օր Ալիևի «իրավապաշտպանները» ցանկանան փակել Արցախ-Հայաստան միակ ճանապարհը՝ Ալիևից պահանջելով ազատ արձակել ադրբեջանցի քաղբանտարկյալներին»,-գրել է Բեգլարյանը։

Քաղաքականություն

Պատահարներ