Հասարակություն

«Ամիրյանի բազմաբնակարան շենքի վրա բուդկա են սարքում...ես անձամբ կգամ ու կտեսնեմ էդ քաղաքացուն». քաղաքապետ

«Ամիրյանի բազմաբնակարան շենքի վրա բուդկա են սարքում...ես անձամբ կգամ ու կտեսնեմ էդ քաղաքացուն». քաղաքապետ

 Համայնքային հողերից վերջացան ինքնակամ շինություններ կառուցելը, հիմա էլ բազմաբնակարան շենքերի վրա են սարքում: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 5-ին Երեւանի քաղաքապետարանում խորհրդակցության ժամանակ նշեց Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը՝ անդրադռանալով Ամիրյան փողոցի շենքերից մեկի տանիքին կառուցված ապօրինի շինությանը:

Զեկուցվեց, որ կառուցողը սեփականության վկայական ունի, բայց շինթույլտվություն չունի, երկու անգամ կասեցվել է շինարարությունը:

«Այսինքն կտուրին սեփականության վկայական ունի՞: Կասեցվել է, բայց էս պահին դրված է: Հիմա 5 անգամ կկասեցնենք, գիշերով կդնեն: Կրա՞կն ենք ընկել: Ամիրյան փողոցի վրա է: Կարելի՞ է էդքան չսիրել Երեւանը, ես չեմ պատկերացնում: Ի՞նչ է թե մի քմ բուդկա ավել ունենա, էնտեղ չուլան երեւի դնեն, զիբիլը լցնեն իրենց էդ բանի մեջ: Ուզում եմ հասկանալ՝ դրանից շենքի մյուս բնակիչների իրավունքները չի խախտվո՞ւմ»,-ասաց քաղաքապետը:

 

Իրավաբանական վարչության պետ տարոն Մարգարյանը պատասխանեց. «Կարող է խախտվում է, բայց այդ քաղաքացիները իրենց իրավունքի խախտման համար պետք է դիմեն ինքուրույն: Մենք փաստաթղթերի փաթեթը կնայենք, մի լուծում կգտնենք: Մենք նաեւ օրենսդրական նախագիծ ունենք այս հարցի կարգավորման համար, որը դեռ քննարկման փուլում է: Այս պահին կփորձենք ինչ-որ միջանկյալ լուծումով մի բան կազմակերպել»:

 

Հրաչյա Սարգսյանն էլ արձագանքեց. «Միջանկյալ լուծում գտեք, ամբարձիչը տարեք, ապամոնտաժեք Ամիրյանի վրայից: Ասեք՝ ինչ է պետք, ես անձամբ կգամ այնտեղ:  Բազմաբնակարան շենքի վրա բուդկա են սարքում: Ես անձամբ կգամ, թող ինձ դատի տան: Բազմաբնակարան շենքի վրա բուդկա են սարքում»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250