Հասարակություն

Ձյուն ու մառախուղ՝ Հայաստանում. կան փակ ճանապարհներ

Ձյուն ու մառախուղ՝ Հայաստանում. կան փակ ճանապարհներ

 Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

 

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի, Արագածոտնի մարզի Բերքառատ-Ալագյազ ավտոճանապարհներին, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում և Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Վարդենյաց լեռնանցքում, Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Տիգրանաշենի, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում, Նոյեմբերյան քաղաքում և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է։

 

Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում և Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում տեղում է ձյուն:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250