Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերին ԱՄՆ արձագանքը

Մոսկվան անհանգստացած է, որ ԱՄՆ-ը խոսում է Իրանում բողոքի ցույցերի մասին, այլ ոչ թե Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործողությունների համատեղ, համապարփակ ծրագրի վերականգնման մասին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ  սպառազինությունների չտարածման և  վերահսկման բաժնի տնօրեն Վլադիմիր Երմակովը, փոխանցում է  ՌԻԱ Նովոստիին։


«Իհարկե, տագնապալի է, որ մեր ամերիկացի գործընկերները, այդ թվում՝ Իրանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Ռոբերտ Մալլին, վերջերս նախընտրել են ավելի շատ խոսել Իրանում բողոքի ցույցերի և մարդու իրավունքների մասին, մինչդեռ JCPOA-ի վերաբերյալ փորձում են նույնքան հանգիստ և հնարավորինս անորոշ խոսել», - ասել է Երմակովը:

 

2015 թվականին Միացյալ Թագավորությունը, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ֆրանսիան և Իրանը կնքեցին միջուկային համաձայնագիր՝ իրանական միջուկային ծրագրի շուրջ JCPOA, որը ներառում էր պատժամիջոցների վերացում՝ Իրանի միջուկային ծրագրի սահմանափակման դիմաց: 

 

2018 թվականի մայիսին ԱՄՆ-ը Դոնալդ Թրամփի օրոք դուրս եկավ JCPOA-ից և վերականգնեց Թեհրանի դեմ պատժամիջոցները։ Ի պատասխան՝ Իրանը հայտարարեց համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունների փուլային կրճատման մասին՝ հրաժարվելով միջուկային հետազոտությունների, ցենտրիֆուգների և ուրանի հարստացման մակարդակի սահմանափակումներից։

Քաղաքականություն