Հասարակություն

Մենք կքննարկենք Հայաստանին աջակցելու բանաձևը․ ֆրանսիացի պատգամավորի գրառումը

Unknown 111 դիտում
Մենք կքննարկենք Հայաստանին աջակցելու բանաձևը․ ֆրանսիացի պատգամավորի գրառումը

«Վաղը հանդիպման ժամանակ մենք կքննարկենք Հայաստանին աջակցելու բանաձևը, որը սեպտեմբերից դարձել է Ադրբեջանի ագրեսիայի զոհը։ Մենք պետք է փրկենք հայ ժողովրդին։ Անվերապահ աջակցություն Հայաստանին և Արցախին»։ Այս մասին թվիթերյան իր էջում գրառում է կատարել ֆրանսիացի պատգամավոր Սաբրինա Ագրեստի-Ռուբաշը՝ Փարիզում կայացած հանրահավաքի ժամանակ՝ ի պաշտպանություն Հայաստանի և Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան դադարեցնելու կոչով ընդունված բանաձևի։

 

[d186f4563894bc0c532a3be6cd7bf350.png]

 

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում, Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ էր բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

 

Նշենք նաև, որ Ջերմուկ քաղաքը  2022 թվականի սեպտեմբերի 13-ից մինչև սեպտեմբերի 15-ը ենթարկվել է հրետակոծության՝ ադրբեջանական զինված ուժերի նախահարձակ ահաբեկչական գործողությունների պատճառով։ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի զինված ուժերի կողմից սկսած լայնածավալ ագրեսիայի ժամանակ կիրառվել է` խոշոր տրամաչափի զինատեսակներ, հրետանի, հրթիռային համակարգեր, անօդաչու թռչող սարքեր։ 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250