Ձերբակալվել է Խերսոնի ղեկավարի նախկին տեղակալը

Ռուսաստանի հետ համագործակցության կասկածանքով ձերբակալվել է Խերսոնի ղեկավարի նախկին տեղակալ Վլադիմիր Պեպելը, հայտնում է РИА Новости-ն՝ Ուկրաինայի Հետախուզությունների պետական ​​բյուրոյին հղումով։

«Վլադիմիր Պեպելը կասկածվում է Խերսոնի օկուպացիայի ժամանակ ռուսների հետ համագործակցելու մեջ։ Այս պահին նա գտնվում է կալանքի տակ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Ուկրաինայում ձերբակալվել էր Ուկրաինայի Անվտանգության ծառայության Խարկովի մարզի վարչության նախկին ղեկավար Ռոման Դուդինը։

Դուդինին կասկածում են դավաճանության մեջ։ Հրատարակությունն ընդգծում է, որ ձերբակալությունն իրականացվել է Ուկրաինայի արեւմուտքում գտնվող շրջաններից մեկում։

 

 

Քաղաքականություն