Հասարակություն

Զելենսկին հայտնել է, թե քանի մարդ է մնացել առանց էլեկտրականության

Զելենսկին հայտնել է, թե քանի մարդ է մնացել առանց էլեկտրականության

Ուկրաինայի տարածքում ավելի քան 6 միլիոն բաժանորդ մնացել է առանց էլեկտրականության։ Այս մասին «Տելեգրամ»-ի իր ալիքում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

 

Նա նշել է՝ նոյեմբերի 25-ի երեկոյան անջատումները շարունակվում են երկրի շրջանների զգալի մասում ու Կիևում։

Զելենսկին կոչ է արել Ուկրաինայի տարածքում շարունակել խնայողաբար օգտագործել էլեկտրաէներգիան։ 

 

Հիշեցնենք, որ ԱՄՆ Օդագնացության և տիեզերական հետազոտությունների ազգային վարչությունը (NASA) հրապարակել է Երկրի նկարը տիեզերքից, որն արվել է նոյեմբերի 23-ին Ուկրաինայի ենթակառուցվածքի վրա զանգվածային հարձակումներից հետո։

Լուսանկարում պատկերված է Ուկրաինայի չլուսավորված տարածքը՝ շրջապատված հարևան քաղաքների և այլ երկրների այլ բնակավայրերի վառ լույսերով։

 

[2360e8f848357f1937d82f987ed4028b.jpg]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250