NASA-ն տիեզերքից լուսանկարել է Ուկրաինան, որն ամբողջությամբ խավարի մեջ է

Ամերիկյան NASA տիեզերական գործակալությունը հրապարակել է գիշերը արված Երկրի մակերևույթի արբանյակային լուսանկարը, որը ցույց է տալիս, Ուկրաինային խավարի մեջ, փոխանցում է Ռիա Նովոստին։ 

 


Նոյեմբերի 24-ին արված նկարում Ուկրաինան պատկերված է կատարյալ մթության մեջ՝ շրջապատված այլ երկրների, այդ թվում՝ Ռուսաստանի լույսերով։ 
Չորեքշաբթի օրը Ուկրաինայի էներգետիկայի նախարարությունը հայտնել է, որ ռուսական հարվածների պատճառով ժամանակավորապես հոսանքազրկվել են բոլոր ատոմակայանները, ՋԷԿ-երի ու հիդրոէլեկտրակայանների մեծ մասը, իսկ էլեկտրաէներգիայի սպառողների ճնշող մեծամասնությունը մնացել է առանց էլեկտրականության։

 

Հինգշաբթի օրը Էներգետիկայի նախարարությունը հայտնել է, որ վերականգնվել է ենթակառուցվածքի կարևորագույն օբյեկտների էլեկտրամատակարարումը։


Պաշտպանության նախարարության տվյալներով՝ նոյեմբերի 23-ին զանգվածային հարված է հասցվել Ուկրաինայի ռազմական հրամանատարության և կառավարման համակարգին և հարակից էներգետիկ օբյեկտներին, խոցվել են նշանակված բոլոր օբյեկտները։


Ռուսական զորքերը սկսել են գրոհել ուկրաինական ենթակառուցվածքները հոկտեմբերի 10-ին՝ Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից երկու օր անց, որի հետևում, ըստ ՌԴ իշխանությունների, կանգնած են ուկրաինական հատուկ ծառայությունները։ Հարվածները հասցվում են էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության, ռազմական հրամանատարության և կապի օբյեկտներին։ Այդ ժամանակից ի վեր ուկրաինական շրջաններում ամեն օր, երբեմն՝ ամբողջ երկրում օդային հարձակումների մասին ահազանգեր են հայտարարվում։

 

 

Հիշեցնենք նաև, որ երեկ Ուկրաինայի նախագահի կինը իր հարցարզույցներից մեկում հայտնեց, որ ուկրաինացիները պատրաստ են երկու, երեք տարի ապրել առանց էլեկտրականության և ջեռուցման՝ հանուն ԵՄ անդամակցության։ 

Քաղաքականություն

Պատահարներ