Ռուս ռազմագերիների մահապատժի տեսանյութը, մեծ հավանականությամբ, իրական է. ՄԱԿ
ՄԱԿ-ը Ուկրաինայում ռուս ռազմագերիների մահապատժի տեսանյութը իրական է համարել։ Նման հայտարարություն է արել ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքը։ Նրա խոսքերը մեջբերում է Reuters-ը։
Հանձնակատարի խոսքով, ՄԱԿ-ը նախնական վերլուծել է ռազմագերիների մահապատժի տեսագրությունները, որոնք ցույց են տվել` «հավանականությունը մեծ է, որ կադրերն իրական են»։
Ավելի վաղ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Գենադի Գատիլովը Ժնևում հայտարարել էր, որ Ռուսաստանը դեռևս որևէ պատասխան չի ստացել միջազգային իրավապաշտպան կազմակերպություններից Ուկրաինայի զինված ուժերի կողմից ռուս ռազմագերիների մահապատժի հետ կապված դիմումների վերաբերյալ:
Հիշեցնենք՝ նոյեմբերի 18-ին համացանցում տարածվեց մի տեսանյութ, որտեղ երևում էին ուկրաինացի զինվորների կողմից գնդակահարված ռուս ռազմագերիների մարմինները։ Ըստ տեղեկությունների, ռուս զինվորները հանձնվել էին, որից հետո գնդակահարվել:
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է կատարվում Արցախում․ Դավիթ Բաբայանը՝ իր և մյուս նախարարների աշխատանքից ազատման մասին
Քիչ առաջ տեղեկացրինք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ԱԳՆ նախարար Դավիթ Բաբայանին և 8 այլ նախարարների ազատել է պ...
«Ադրբեջանի ՊՆ-ն խնդրում է ԼՂ-ում ռուս խաղաղապահներին չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը․ Մարուքյան
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը խնդրում է ԼՂ-ում ռուս խաղաղապահներին չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը։...
Ադրբեջանը պատրաստ է ԼՂ հայերին տալ իրավունքների այն երաշխիքները, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները․ Լավրով
Բաքուն պատրաստ է Ղարաբաղի հայերին տրամադրել այն իրավունքները, որոնք ունեն Ադրբեջանի մյուս քաղաքացիները, հայտարարել է ՌԴ...
Ժամանակավորապես կդադարեցվի կենսաչափական անձնագրերի տրամադրումը
Ժամանակավորապես կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը։ Նման որոշում կայացվեց կառավարության այս...