ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պուտինը հայտնել է, որ Փաշինյանի հետ քննարկել է Արցախում իրավիճակի կարգավորման հարցերը
ՀԱՊԿ-ի շրջանակներում համատեղ աշխատանքը բերում է տեսանելի պրակտիկ արդյունքներ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Երեւանում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գագաթաժողովում։
«Մենք, իհարկե, տեսնում ենք ոչ միայն ձեռքբերումներ, այլեւ խնդիրներ։ Այսօր գործընկերներն այս մասին խոսեցին, այսօր մենք այս մասին կխոսենք, կարծում եմ՝ առանց տեսախցիկների, եւ ավելի մանրամասն։ Բայց, այնուամենայնիվ, մեզ համար ակնհայտ է, որ ՀԱՊԿ-ի շրջանակներում համատեղ աշխատանքը բերում է տեսանելի պրակտիկ արդյունքներ, օգնում է ապահովել մեր երկրների ազգային շահերը, ինքնիշխանությունն ու անկախությունը»,- ասել է նա։
Պուտինը ՀԱՊԿ գագաթաժողովում հայտնել է նաև, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հակիրճ քննարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցերը, այդ աշխատանքը կշարունակվի պաշտոնական հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում է РИАН-ը։
«Մենք արդեն կարճ մտքեր փոխանակեցինք վարչապետի (Փաշինյանի) հետ։ Այսօր մեր երկկողմ հանդիպման ժամանակ, իհարկե, ավելի մանրամասն կխոսենք»,- ասել է Պուտինը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը Շառլ Միշելին պատմել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքների մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թունիսի Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շ...
Փաշինյանի հետ դեկտեմբերի 7-ին նախատեսված հանդիպումը չի կայանա. Ալիևը հայտնել է, թե ինչու
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում նախատեսված հանդիպումը չի կայանա։ Այս մասին հայտարարել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանեց Հայաստան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ժամանեց Հայաստան։ Օդանավակայանում ՌԴ նախագահին դիմավորեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:&n...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Երեւան
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ժամանել է Երեւան, որտեղ կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմա...