Դեկտեմբեր‎ի 07 Երևան 6°C

$ 395.53 | € 393.43 | ₽ 6.42

Երևան 6°C | $ 395.53 | € 393.43 | ₽ 6.42

Քաղավիացիայի կոմիտեն դիմել է անօդաչու թռչող համակարգ շահագործողներին

Քաղավիացիայի կոմիտեն անօդաչու թռչող համակարգ շահագործողներին հորդորում է պահպանել կանոնները: 

«Հարգելի անօդաչու թռչող համակարգեր շահագործողներ, 
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն տեղեկացնում է, որ անօդաչու թռչող համակարգերը ՀՀ օդային տարածքում կարող են շահագործվել ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2007 թվականի ապրիլի 11-ի թիվ 56-Ն հրամանով հաստատված «Հայաստանի Հանրապետությունում ուսումնական և հատուկ բնույթի թռիչքների իրականացման կարգի» 18-ից 21-րդ կետերով սահմանված պահանջների համաձայն (հղումը՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=162777), մասնավորապես՝ 
1․Աերոդրոմների տեղորոշիչ կետից (վազքուղու կենտրոն) մինչև 5 կմ շառավիղով շրջանում, 
2․ 4 կգ-ից ավելի քաշ ունեցող հեռակառավարվող անօդաչու համակարգով՝ 120 մետրից ավելի հարաբերական բարձրության վրա և թռիչքները կարող են իրականացվել միայն նշված կարգի համաձայն՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի կողմից տրամադրված թույլտվության հիման վրա։ 
Միաժամանակ՝ մարդաշատ վայրերում թռիչքի իրականացման դեպքում պետք է պահպանվի 1:1 կանոնը՝ հեռակառավարվող անօդաչու համակարգի հարաբերական բարձրությունը և թռիչքի գործընթացում չներգրավված անձանց միջև ընկած հեռավորությունը պետք է լինի համաչափ, սակայն ոչ պակաս քան 50 մետրը՝ համաձայն նկարի: 
Օդանավերի թռիչքների և մարդկանց անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով՝ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հորդորում է բոլոր անօդաչու թռչող համակարգեր շահագործողներին խստագույնս պահպանել վերը նշված պահանջները: Հակառակ պարագայում այն կհանդիսանա օդանավերի թռիչքների անվտանգության և մարդկանց կյանքի անմիջական սպառնալիք: 
Հայտնում ենք, որ անօդաչու թռչող համակարգերի շահագործման պահանջների խախտումը կհանգեցնի նաև վարչական պատասխանության վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված կարգով և չափով»,- ասված է հաղորդագրության մեջ: