Կրեմլում մեկնաբանել են Էրդողանի խոսքերը

Ռուսաստանն ու Թուրքիան նրբություններ ու երբեմն տարաձայնություններ ունեն Սիրիայում անվտանգության ապահովման հետ կապված հարցերում, սակայն Մոսկվայի և Անկարայի գործընկերային հարաբերությունները թույլ են տալիս դա բաց և կառուցողական քննարկել, լրագրողներին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

 

«Որոշակի նրբերանգներ կան Ռուսաստանի և Թուրքիայի մոտեցումներում՝ կապված Սիրիայում իրավիճակի և նրա նկատմամբ, ում պարտավորությունները չեն կատարվել նույն Սոչիի հուշագրով։ Այդ նրբությունները, երբեմն նույնիսկ տարաձայնությունները, բազմիցս քննարկվել են երկու նախագահների կողմից»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես են Կրեմլում վերաբերվում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այն հայտարարությանը, թե ռուսական կողմը չի կատարել սիրիական շրջանները քրդական զինված խմբավորումներից 2019 թվականի պայմանավորվածությամբ մաքրելու պարտավորությունները ։

 

Քաղաքականություն

Պատահարներ