Քաղաքականություն

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Անջատե´ք խոսափողը»․ բանավեճ Ալեն Սիմոնյանի և Գեղամ Մանուկյանի միջև

Այսօր ԱԺ նիստում, երբ քվեարկության դրվեց կառավարության կողմից ներկայացված «Զինծառայության եւ զինվորական կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, «Հայաստան» խմբակցության պատգամավորները…

Այսօր ԱԺ նիստում, երբ քվեարկության դրվեց կառավարության կողմից ներկայացված «Զինծառայության եւ զինվորական կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, «Հայաստան» խմբակցության պատգամավորները ձեռնպահ քվեարկեցին: Գեղամ Մանուկյանը հայտարարեց.

 

«Այս նախագծի հետ կապված բնականաբար դժվար է մերժել զինված ուժերին կամավորության սկզբունքով երկարատեւ ծառայության անցնելու ցանկացած նախաձեռնություն եւ դա խրախուսելի է: Բայց պետք է արձանագրել, որ հիմնավորումներում նշված, թե՝ «Ես եմ» ծրագիրը տապալվել է, որը ներդրվել է 2017-ին, տապալվել է 4 տարիների ընթացքում այս իշխանության օրոք»: 

 

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն արձագանքեց. «Ի՞նչ կապ ունի դա վարման կարգի հետ: Բա գայիք օրենքի քննարկման ժամանակ, ասեմ ավելին՝ հանձնաժողովի նիստի ժամանակ»: Գեղամ Մանուկյանը փորձեց բացատրել, որ հիմնավորում են իրենց «ձեռնպահ» քվեարկելը: «Անջատե՛ք խոսափողը: Չի լինում վարման կարգի վերաբերյալ»,- արձագանքեց Ալեն Սիմոնյանն ու Գեղամ Մանուկյանի խոսափողն անջատեց:

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250