ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմն այլևս չի գործում. ԱՄՆ համանախագահ
ԵԱՀԿ Մինսկի խմբի մեխանիզմն այլևս չի գործում։ Այս մասին ԱՄՆ սենատում կազմակերպված «Կովկասում ԱՄՆ քաղաքականության գնահատականները» քննարկման ժամանակ ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիկերը։
«Մինսկի խմբի հիմնական նպատակները մնում են, ես կապ եմ պահպանում Ֆրանսիայի հետ։ Ադրբեջանն էլ ասել է, որ այլևս գործ չի ունենա Մինսկի խմբի հետ։ Կարծում եմ` ամեն ինչ կհասնի այն կետին, որ մենք կարող ենք կոնսենսուսի շնորհիվ վերջ դնել այդ մանդատին, քանի որ մեխանիզմն այլևս չի գործում»,–ասել է Ռիկերը։
Հիշեցնենք, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը ձևավորվել է Ղարաբաղյան հակամարտությունը լուծելու համար։ Խմբի ձևավորման մասին որոշումն ընդունել է ԵԱՀԿ անդամ պետությունների նախարարների խորհուրդը 1992 թվականի մարտի 24-ին։ Մինսկի խմբում ընդգրկված են Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան, Հայաստանն ու Ադրբեջանը։ 1997 թ. ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ)։
Նմանատիպ հոդվածներ
Կիևը Բաքվին սպիտակ ֆոսֆոր պարունակող զինատեսակ է տրամադրել, որը օգտագործվել է Լեռնային Ղարաբաղում. Մենենդես
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը հայտարարել է, որ Կիևը Բաքվին է մատակարարել ս...
Այո, Հայաստանը 2007-ին ընդունել է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է. Փաշինյան
Այսօր Հանրակինի եթերում լրագրողն վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ՀՀ իշխանության դիրքորոշումն է, որ Արցախը Հայա...
Երեկվա ելույթս ծառայել է իր նպատակին. Փաշինյան
Երեկվա ելույթը ծառայել է իր նպատակին։ Այս մասին Հանրայինի եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք խոսում...
Հայտնի է, թե երբ Երևան կժամանի Վլադիմիր Պուտինը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 22-ին կժամանի Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին հայտնի է դարձել ՌԴ նախագահ...