«Կիևում իրավիճակը շատ ծանր է». Զելենսկու աշխատակազմի ղեկավար
Ուկրաինայում արձակվել է 85 հրթիռ: Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին: Նա նաև հաստատել է, որ ռուսական հրթիռային հարվածների մեծ մասը եղել է էներգետիկ ենթակառուցվածքների վրա։ Բացի այդ, Զելենսկին ասել է, որ սպասվում է ևս 20 հարված։
Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակն էլ իր հերթին Կիևի այսօրվա գնդակոծությունն անվանել է Ռուսաստանի պատասխանը G20 գագաթնաժողովում Վլադիմիր Զելենսկու ելույթին։
«Ռուսաստանը պատասխանում է Զելենսկու՝ G20-ի հզոր ելույթին նոր հրթիռային հարձակումով։ Ինչ-որ մեկը լրջորեն կարծում է, որ Կրեմլն իսկապես խաղաղությո՞ւն է ուզում։ Նա ցանկանում է հնազանդություն: Բայց վերջում ահաբեկիչները միշտ պարտվում են»,- գրել է Երմակը։
Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիլո Տիմոշենկոն էլ ասել է. «Իրավիճակը կրիտիկական է։ Ամենաշատ հրթիռներն ընկել են երկրի կենտրոնում և հյուսիսում։ Մայրաքաղաքում իրավիճակը շատ ծանր է, ներդրվում են արտակարգ իրավիճակներում անջատումների հատուկ գրաֆիկներ։ Ukrenergo-ն ստիպված է արտակարգ անջատումներ սկսել»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մեծ-մեծ խոսում էին, խաղաղության պայմանագիր չե՞ն ուզում, թող ինչ ուզում են, անեն». Սիմոնյան
«Պատերազմից հետո մեծ-մեծ խոսում էին, հայտարարություններ էին անում, թող գնան տեսնենք ինչ են անելու կամ 30 տարի ինչ...
Ընթանում է Չինաստանի և ԱՄՆ նախագահների հանդիպումը
Ինդոնեզական Բալիում՝ G20-ի համաժողովի շրջանակներում, սկսվել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը պատասխանեց Ալիևի սպառնալիքներին. վարչապետի ամբողջական ելույթը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադարձել է Շուշիում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանի սուր ելույթը` ՀԱՊԿ-ի գործունեության մասին
Այն, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ էր, այդ փաստը հետ չպահեց Ադրբեջանին ագրեսիվ քայլերից։ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավ...