
Սոբչակը՝ շորթման գործով իր կոմերցիոն տնօրենի կալանավորման մասին

Լրագրող Քսենյա Սոբչակը մեկնաբանել է իր կոմերցիոն տնօրեն Կիրիլ Սուխանովի կալանավորումը:
Նա թելեգրամյան իր ալիքում գրել է.
«Մեր կոմերցիոն տնօրեն Կիրիլ Սուխանովը ձերբակալվել է։ Նրան փորձում են շորթում վերագրել։ Ումի՞ց, ինչի՞ համար, ի՞նչ «Ռոստեխ». ի՞նչ կապ ունի Չեմեզովը, ի սեր Աստծո։
Ես ընդհանրապես չեմ հավատում դրան, և հուսով եմ, որ հիմա նրանք արագ կկարգավորեն ամեն ինչ և կհամոզվեն, որ այս ամենը ինչ-որ անհեթեթություն է:
Եթե ոչ, ապա ակնհայտ է, որ սա արշավ է իմ խմբագրության դեմ՝ Ռուսաստանի վերջին անկախ խմբագրության դեմ, որը պետք էր սեղմել։ Հուսով եմ, որ այդպես չէ, և այդ ամենը իսկապես թյուրիմացություն է: Կիրիլ, մենք սիրում ենք քեզ և ոչ մի բանի չենք հավատում»: