Հասարակություն
Թուրքիայի և Ադրբեջանի ՊՆ ղեկավարները հանդիպել են
Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Հուլուսի Աքարը և Զաքիր Հասանովը բանակցություններ են անցկացրել Ստամբուլում։
Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ կողմերը մտքեր են փոխանակել ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և այլ ոլորտներում երկկողմ համագործակցության հետագա զարգացման, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ։
Ավելի վաղ Հասանովը Ստամբուլում Saha Expo պաշտպանական ցուցահանդեսի շրջանակներում հանդիպումներ է ունեցել թուրքական Roketsan, TUSAŞ, HAVELSAN, BAYKAR, TUALCOM և ASELSAN ընկերությունների ղեկավարության հետ։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Հասարակություն բաժնից
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը
5.0