Իլոն Մասկը հայտնել է, թե երբ կփակի Twitter-ը գնելու գործարքը

Ամերիկացի միլիարդատեր Իլոն Մասկը հայտարարել է, որ մտադիր է ուրբաթ օրը փակել Twitter-ը ձեռք բերելու գործարքը։ Այս մասին գրել է Bloomberg-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
 

Ըստ գործակալության աղբյուրների՝ հայտարարությունը արվել է նախօրեին Մասկի և գործարքի ֆինանսավորմանն աջակցող բանկիրների տեսակոնֆերանսի ժամանակ։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկը 44 միլիարդ դոլարով գնել է Twitter-ը: 

 

Կնքվել էր համաձայնագիր, ըստ որի՝ Իլոն Մասկին ամբողջությամբ պատկանող ընկերությունը վճարել է 54,2 դոլար՝ մեկ բաժնետոմսի դիմաց:

 

Նշենք, որ ապրիլի սկզբին Մասկը հայտարարել էր, որ իրեն է պատկանում Twitter-ի 9,2% բաժնետոմսերը, իսկ տասը օր անց հայտարարել էր ընկերությունն ամբողջությամբ գնելու մտադրության մասին:

Քաղաքականություն