ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիժնի Նովգորոդում տրամվայ է հրդեհվել
Նիժնի Նովգորոդում տրամվայ է հրդեհվել։ Փրկարարներին հաջողվել է տասը րոպեում մարել կրակը։ Հրդեհի պատճառը ճշտվում է։
Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ տրամվայի վարորդը վիրավորվել է, նա այրվածքներով հոսպիտալացվել է, սակայն թե ինչն է եղել հրդեհի բռնկման պատճառը դեռ հայտնի չէ։