ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մերձմոսկովյան Նոգինսկում գտնվող պահեստներից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել
Մերձմոսկովյան Նոգինսկում մոտ 5 հազար քառակուսի մետր տարածքում հրդեհ է բռնկվել։ Հաղորդվում է, որ հրդեհվել է տարածքում գտնվող պահեստներից մեկը, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Նշվում է, որ բռնկված հրդեհը տեղայնացված է։ Այս պահին զոհերի և վիրավորների մասին տեղեկություն չի հաղորդվում։






























