ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բայդենը ելույթից հետո կրկին շփոթվել է բեմից իջնելիս

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Փենսիլվանիա նահանգի Պիտսբուրգում քաղաքում ելույթից հետո կրկին շփոթվել է բեմից իջնելիս։ Կադրերը հեռարձակվել են Fox News հեռուստաալիքով: 

Փիթսբուրգում ԱՄՆ նախագահը ելույթ է ունեցել այն վայրում, որտեղ տարեսկզբին կամուրջ էր փլուզվել։ Միջադեպի հետևանքով տուժել էր 10 մարդ։ 

Համացանցում հայտնված կադրերում երևում է, ինչպես է ելույթից հետո Բայդենը հեռանում ամբոնից՝ մտադրվելով իջնել բեմից, սակայն քայլում է հակառակ ուղղությամբ, շփոթված նայում շուրջն ու ինչ-որ բան ասում։ Այնուհետև, սակայն, ԱՄՆ նախագահը նկատել է ելքն ու շտապել իջնել բեմից։

Քաղաքականություն

Պատահարներ