ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մինչև հիմա ինչո՞ւ Հատիսի մասին չէին հիշում. գյուղացիները` Հիսուսի արձանի կառուցման մասին

 Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի կառուցմանն անհամբեր սպասում են Հատիս սարի մերձակա գյուղերի բնակիչները։

Խոշորացված Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրում բնակիչներն ասում են, թե իրենք ամեն ինչով պատրաստ են աջակցել, որ նախագիծը կյանքի կոչվի։ Այս մասին հայտնում է Aysor լրատվականը:

 

Նրանցից շատերի խոսքով՝ արձանի առկայությունն իրենց համայնքի համար մեծ օգուտ կլինի, աշխատատեղեր կբացվեն։ 

 

«Տուրիստական վայր կդառնա, մենք էլ կկարողանանք մի շարք խնդիրներ լուծել», - ասում են գյուղացիները։

Ինչ վերաբերում է պնդումներին, թե արձանի կառուցումը Հատիսի գագաթին խաթարում է բնական և պատմամշակութային հուշարձանի ողջ համակարգը՝ համայնքի բնակիչներն արձագանքում են, թե տասնամյակներով, նույնիսկ հարյուրամյակներով Հատիսը մոռացված է եղել բոլորի կողմից։

«Ինչո՞ւ հիմա հիշեցին այդ մասին», - ասում են նրանք։

 

Առավել մանրամասն՝ Аysor-ի տեսանյութում։

Քաղաքականություն