ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Գրոսսին Պուտինին անվանել է իրազեկված մարդ

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին ասել է, որ ապշած է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Զապորոժյեի ատոմակայանի թեմայով իրազեկվածությունից։ Ռուսաստանի ղեկավարի հետ շփումից նման եզրակացություն է արել ազդեցիկ միջազգային կազմակերպության ղեկավարը, գրում է Kp. ru-ն։
 

«Ինձ ապշեցրել են նրա մանրամասն գիտելիքները ատոմակայանի, դրա տեխնիկական բնութագրերի և այն մասին, թե ինչ եմ առաջարկում անվտանգության ապահովման համար»,- ասել է Գրոսսին արգենտինական Telefe հեռուստաալիքին տված հարցազրույցում։
 

ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտարարել է նաեւ Պուտինի հետ անմիջական շփումները շարունակելու անհրաժեշտության մասին՝ Զապորոժյեի ԱԷԿ-ում ստեղծված իրավիճակը քննարկելու համար։ Գրոսսիի խոսքով՝ ՌԴ նախագահը պատրաստ է լսել միջազգային կառույցների կարծիքը, ուստի չափազանց կարևոր է Պուտինին փոխանցել իր դիրքորոշումը։

Քաղաքականություն

Պատահարներ