Իրանը Ռուսաստանին ավելի շատ հրթիռներ և անօդաչու սարքեր կմատակարարի. Reuters

Իրանը խոստացել է Ռուսաստանին «ցամաք-երկիր» հրթիռներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի նոր խմբաքանակ մատակարարել։ Այս մասին Reuters-ին հայտնել են իրանցի երկու բարձրաստիճան պաշտոնյաներ եւ երկու դիվանագետներ, գրում է լրատվամիջոցը:
 

Գործակալության զրուցակիցների խոսքով՝ գործարքը կնքվել է հոկտեմբերի 6-ին՝ Իրանի առաջին փոխնախագահ Մոհամմադ Մոխբերի Մոսկվա կատարած այցի ժամանակ։
 

Աղբյուրները մանրամասնում են, որ Ռուսաստանը Իրանից խնդրել է ավելի բարձր ճշգրտության բալիստիկ հրթիռներ, այդ թվում՝ Ֆաթահ-110 և Զոլֆգար։ Սրանք փոքր հեռահարության ցամաք-ցամաք հրթիռներ են, որոնք կարող են խոցել 300-700 կմ հեռավորության թիրախները։ Գործարքը ներառում է նաև Shahed-136 անօդաչու թռչող սարքերի մատակարարումը։ Այս կամիկաձե դասի անօդաչու սարքերը հագեցած են մարտագլխիկներով, որոնք պայթում են հարվածի ժամանակ:
 

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը Reuters-ին ասել է, որ Կրեմլը տեղյակ չէ Ուկրաինայի մարտերում իրանական անօդաչու թռչող սարքերի օգտագործման մասին։

Քաղաքականություն

Պատահարներ