Ֆրանսիայում էներգետիկ ճգնաժամի պատճառով հնարավոր է փակվի երկաթուղային գծերի մի մասը

Ֆրանսիայի Գրանդ Էստ շրջանը, որը գտնվում է երկրի արեւելքում, մտադիր է փակել երկաթուղային գծերի մի մասը, եթե պետությունը հրաժարվի փոխհատուցել էլեկտրաէներգիայի թանկացման համար։ Այս մասին հայտնում է Figaro թերթը՝ վկայակոչելով շրջանային խորհրդի ղեկավար Ժան Ռոթների խոսքերը։
 

«2024 թվականից սկսած ճանապարհային վճարների 8 տոկոսը լրացուցիչ կգանձվի մարզերից։ Այստեղ մենք ասում ենք վերջ, մենք այլևս չենք կարող դա անել»,- ասել է Ռոթները Ստրասբուրգում մարզային խորհրդի նիստի մեկնարկից առաջ։
 

Նա նշել է, որ նման միջոցը հարկադրված կլինի, քանի որ եթե որևէ փոխհատուցման ձև չգտնվի, շատ մարզեր ստիպված կլինեն վնասով աշխատել։

«Այսինքն՝ մենք շատ հստակ ստիպված ենք լինելու փակել գծերը»,- հավելել է նա։


Ավելի վաղ Փարիզի հասարակական տրանսպորտի վարչությունը սկսել էր միջոցներ մշակել էներգետիկ ճգնաժամի ֆոնին էլեկտրաէներգիայի սպառումը նվազեցնելու համար։ Ծախսերը նվազեցնելու համար իշխանությունները նախատեսում են մետրոյում, ավտոբուսներում, գնացքներում և գրասենյակներում ջերմաստիճանը նվազեցնել մինչև 19 աստիճան Ցելսիուսի: Բացի այդ, կկրճատվի շարժասանդուղքների շարժման արագությունը։

Քաղաքականություն

Պատահարներ