Հասարակություն
Հայաստանը Հնդկաստանին Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մատակարարման պատվեր է տվել
Հայաստանը հնդկական «Solar group» ռազմաարդյունաբերական ընկերությանը «Pinaka» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մատակարարման պատվեր է տվել։ Ինչպես գրում է РИА Новости-ն՝ այս մասին հայտնել է ընկերության նախագահ Սաթյանարայան Նուվալը:
Նշվում է, որ պատվերը պետք է կատարի երկու տարվա ընթացքում։
«Pinaka-ի արդիականացված հրթիռային համակարգի պիտանելիությունն ու հեռահարությունը ավելի երկար է, քան նախորդ տարբերակինը, բայց գինը գրեթե նույնն է»,– ասել է նա։
Ավելի վաղ The Economic Times պարբերականը գրել էր, որ Հնդկաստանը Հայաստանին շուրջ 250 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ զենք և զինամթերքի խոշոր խմբաքանակ կմատակարարի։
Նմանատիպ հոդվածներ
«Google Maps»-ից և «Google Earth»-ից հեռացվել են Սյունիքի համայնքների տեղանունների կեղծ` ադրբեջաներեն տարբերակները. «Թաթոյան» հիմնադրամ
Կեսգիշերին ադրբեջանական ԶՈւ-ն կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Իմ առջև պահանջ էր դրվել չքննադատել ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը. Արման Թաթոյանը աղմկահարույց մանրամասներ է ներկայացնում
Հայաստան կուղարկվի տեխնիկական թիմ՝ Ադրբեջանի հետ սահմանամերձ տարածքներում իրավիճակը գնահատելու համար. ԵԱՀԿ
Ավելին Հասարակություն բաժնից
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը
5.0