Հասարակություն
ԱՄՆ-ն ապացույցներ չունի, որ Իրանը Ռուսաստանին ցամաքային հրթիռներ է մատակարարում. Պենտագոն
ԱՄՆ-ն ապացույցներ չունի, որ Իրանը Ռուսաստանին ցամաքային հրթիռներ է մատակարարում։ Այս մասին լրագրողներին հայտարարել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Պատրիկ Ռայդերը, գրում է RT-ն։
Ավելի վաղ The Washington Post-ը գրել էր, թե Իրանը ծրագրում է Ռուսաստանին բալիստիկ հրթիռներ մատակարարել։ Խոսքը գնում էր «Ֆաթահ-110» և «Զոլֆգար» կարճ հեռահարության հրթիռների խմբաքանակի մասին, որոնք կարող են խոցել 300 և 700 կմ հեռավորության թիրախները։
Հրատարակությունը նաև պնդում էր, որ Թեհրանը պատրաստվում է լրացուցիչ անօդաչու սարքեր մատակարարել Ռուսաստանի Դաշնությանը։ Իրանի ԱԳՆ-ն հերքել է այս տեղեկությունը։
Նմանատիպ հոդվածներ
«Google Maps»-ից և «Google Earth»-ից հեռացվել են Սյունիքի համայնքների տեղանունների կեղծ` ադրբեջաներեն տարբերակները. «Թաթոյան» հիմնադրամ
Կեսգիշերին ադրբեջանական ԶՈւ-ն կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ
Իմ առջև պահանջ էր դրվել չքննադատել ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը. Արման Թաթոյանը աղմկահարույց մանրամասներ է ներկայացնում
Հայաստան կուղարկվի տեխնիկական թիմ՝ Ադրբեջանի հետ սահմանամերձ տարածքներում իրավիճակը գնահատելու համար. ԵԱՀԿ
Ավելին Հասարակություն բաժնից
Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը
5.0