Գերմանիայի տնտեսական կորուստները կարող են կազմել 85 միլիարդ դոլար. Bloomberg

Գերմանական խոշորագույն ընկերությունների կեսը ստիպված է եղել կրճատել արտադրությունը համաշխարհային տնտեսական ճգնաժամի պատճառով, ինչը կարող է հանգեցնել Գերմանիայի տնտեսության տարեկան 85 միլիարդ դոլարի վնասի։ Այս մասին գրում է Bloomberg-ը:
 

«Էներգիայի բարձր գները և հմուտ աշխատողների պակասը, անկասկած, խոչընդոտ են գերմանական արդյունաբերության զարգացման համար», - գործակալությանն ասել է տնտեսագետ Ֆելիքս Հեֆները։
 

Գերմանական տնտեսության առջև ծառացած մեկ այլ խնդիր, ըստ գործակալության, որակավորված աշխատուժի պակասն է, որը խոշորագույն ընկերություններին զրկում է անձնակազմից։

 

Աշխատաշուկայի փորձագետ Շտեֆան Զաուերը կանխատեսել է, որ Գերմանիայի տնտեսության վիճակը հետագայում միայն կվատթարանա։

 

Ավելի վաղ Գերմանիայի առողջապահության նախարար Կառլ Լաուտերբախը չէր բացառել, որ երկրում որոշ հիվանդանոցներ կարող են փակվել գնաճի և էներգետիկ ճգնաժամի պատճառով։

Քաղաքականություն

Պատահարներ