Բաքուն գործի է դրել «տրոլների գործարանը» հակահայկական քարոզչություն տարածելու համար
Շվեդ լրագրողները բացահայտել են ադրբեջանական քարոզչության հաջողության գաղտնիքը. Blankspot-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մի ամբողջ «կեղծ ֆաբրիկա» զբաղվում է հակահայկական քարոզչությամբ։ Ինչպես փոխանցում է Infoteka 24-ը` hոկտեմբերի 5-ին շվեդական TT լրատվական գործակալությունը հոդված էր հրապարակել, որտեղ իբր Ադրբեջանը զանգվածային գերեզմաններ է հայտնաբերել Լեռնային Ղարաբաղում առաջին Ղարաբաղյան պատերազմի ժամանակաշրջանից։ Հոդվածը վերահրատարակվել է շուրջ տասնհինգ խոշոր շվեդական լրատվամիջոցներում։
Հոդվածի հիմնական աղբյուրը եղել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արտաքին հարցերով անձնական խորհրդական Հիքմեթ Հաջիևը, ով Twitter-ում գրել էր գերեզմանների հայտնաբերման մասին։ Սեպտեմբերի 19-ին կարճ ժամանակում նրա թվիթերի բովանդակությունը հազարավոր անգամներ տարածվեց Twitter-ում: Շատ մարդկանց, մասնավորապես շվեդահայ պատմաբան և խաղաղության և հակամարտությունների հետազոտող Վահագն Ավեդյանի քննադատության ալիքից հետո TT-ի արտաքին նորությունների գլխավոր խմբագիրը ներողություն խնդրեց սխալի համար։
Այնուամենայնիվ, շվեդական Blankspot թիմին հետաքրքրում էր, թե ինչպես կարճ ժամանակում այս թվիթն այդքան լայն տարածում գտավ: Արդյունքում պարզվեց, որ ադրբեջանական ագիտ պրոպը ակտիվորեն օգտագործում է «տրոլների գործարանը»՝ կեղծ աքաունթները, որոնք տարածում են նմանատիպ և այլ հակահայկական հոդվածներ։ Բացի այդ, Բաքվի քարոզչության տարածմանը նպաստում են տարբեր հրապարակումների և վերլուծական կենտրոնների Բաքու հրավերները պետական բյուջեյի ծախսերով, և նման այցերի ընթացքում մեծ քարոզչական աշխատանք է իրականացվում, ինչը հետագայում ազդում է նման լրատվամիջոցների և կենտրոնների գործունեության վրա։
Նմանատիպ հոդվածներ
21+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Աշխարհը պետք է իմանա Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին
Մենք չէինք ուզում հրապարակել հայ ռազմագերիների գնդակահարության և զինվորների մարմինների խաշտանգման կադրերը` գիտակցելով, ո...
ՊՆ-ն` գերիների գնդակահարության տարածվող կադրերի մասին
Համացանցում տարածվել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները գնդակահարում հայ ռ...
Ադրբեջանը կրակ է բացել հայ-ադրբեջանական սահմանի դիրքերի ուղղությամբ
Հոկտեմբերի 8-ի երեկոյան Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբ...
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն օրվա ընթացքում արդեն երկրորդ ապատեղեկատվությունն է տարածում, այս անգամ էլ պնդելո...